Ուրախ ենք ողջունել Ձեզ մեր ինտերնետ խանութում:
Ցանկացած ապրանքի վերաբերյալ խորհրդատվություն կարող եք ստանալ մեր մենեջերներից և կատարել պատվեր:
Մեր ինտերնետ խանութից կարող եք պատվիրել ապրանքներ շաբաթը 6 օր (բացառությամբ կիրակի օրվա), օրը 24 ժամ:
Խնդրում ենք պատվերը կատարելու դեպքում ճիշտ նշել հեռախոսահամարը և հասցեն:
Ապրանքատեսակների որոնում եվ ընտրություն
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լուսամփոփների մեծ տեսականի, որը պատրաստված է փորձառու վարպետների կողմից բնական նյութերից: Կայքն ունի որոնման համակարգ, որը թույլ է տալիս ապրանքներ ընտրել անվանակարգի համաձայն: Խանութի տեսականին մշտապես թարմացվում և ավելացվում է: Եթե չեք գտնում ձեր նախընտրած մոդելը՝ կարող եք անձնական պատվերի համար դիմել մեր մենեջերներին:
Ապրանքատեսականու մասին տեղեկատվություն ստանալու համար դիմել հետևյալ հեռախոսահամարով՝ 044433436 կամ գրել անձնական նամակ՝ info@lusampop.am մեր էլեկտրոնային հասցեին/չատին:
Հաճախորդների հարմարության համար մեր օնլայն խանութի ողջ տեսականին բաժանված է խմբերի: Կատալոգի յուրաքանչյուր ապրանքատեսակ ունի մանրամասն նկարագրություն՝ տեխնիկական բնութագիր, ինչպես նաև տեղեկատվություն մոդելի առկայության և արժեքի մասին:
Գրանցումը կայքում
Կայքում գրանցվելով կարող եք Ձեր նախընտրած ապրանքատեսակը պահպանել զամբյուղի մեջ՝ ավելի ուշ պատվերները հաստատելու համար: Երաշխավորում ենք կայքում գրանցման ժամանակ գրանցված ողջ տեղեկատվության գաղտնիությունը և պարտավորվում ենք չփոխանցել երրորդ կողմին: Կայքը նաև հնարավորություն է տալիս առցանց պատվեր կատարել նաև առանց գրանցման՝ սեղմելով «Ավելացնել» կոճակը, որը Ձեր նախընտրած ապրանքատեսակը կպահպանի բրաուզերի վրա: Լուսամփոփը ընտրելուց և հաստատելուց հետո մեր խանութի խորհրդատուները կապ կհաստատեն Ձեզ հետ մոտակա աշխատանքային օրվա ընթացքում:
Առաքման պայմանները
Պատվերը կատարելուց հետո մեր մենեջերը կապ կհաստատի Ձեզ հետ՝ առաքման մանրամասները՝ առավել հարմար ժամը և հասցեն ճշտելու համար: Անձնական պատվեր վերցնելու դեպքում մեզանից կպահանջվի 4-5 օր՝ լուսամփոփը պատրաստելու համար: Առկա տեսականու դեպքում առաքումը կկատարվի 24 ժամվա ընթացքում: Երևանի տարածքում առաքումն անվճար է: Երևանից դուրս՝ մարզերի համար առաքումը վճարովի է: Երևանում և մարզերում ապրանքների առաքումը իրականացվում է մեր առաքման ծառայության կողմից: Ապրանքատեսակի վճարումը և առաքման վճարումն ընդունվում է միայն ՀՀ դրամով:
Վերադարձ
Առաքված ապրանքները տեղում կարող եք չընդունել և տեղում ետ վերադարձնել առաքիչին, եթե՝
1. առաքված ապրանքը վնասված է,
2. առաքված ապրանքը չի համապատասխանում ձեր պատվերին:
Առաքված ապրանքները վերադարձի չեն ենթարկվում, եթե՝
1. անցել է 14 օր ապրանքը գնելուց հետո
2. գնելուց հետո ապրանքը վնասվել է
Վերադարձի մասին խնդրում ենք նախապես տեղյակ պահել մեզ հետևյալ հեռախոսահամարով՝ 044433436 : Պայմանավորվելուց հետո կարող եք այցելել մեր խանութներից որևէ մեկը՝ ապրանքը վերադարցնելու համար:
Լրացուցիչ տեղեկություններ ՝
Հասցե՝ ՀՀ, Երևան, Չարենցի 70/7
Էլ. հասցե՝ info@lusampop.am
Հեռ.՝ 044433436